ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Սկզբում՝ իշխանափոխություն, հետո՝ համաձայնագիր

Սկզբում՝ իշխանափոխություն, հետո՝ համաձայնագիր
30.05.2025 | 12:36

Որպես կանոն, ցանկացած հակամարտության կարգավորում ուղղակի և որոշիչ ազդեցություն ունի գործող իշխանության գոյատևման առումով: Զելենսկին, եթե ստորագրեց ինչ-որ համաձայնագիր, որով տարածք է զիջելու, դա հավասար է իր իշխանության մահախոսականին: Բոլորն էլ հասկանում են, որ սա է փակուղու պատճառը, բայց, պատճառը թողած, սկսել են համաձայնագրերի էլեկտրոնային վոլեյբոլը՝ հայ-ադրբեջանական օրինակով: Այս առումով ճիշտ են նրանք, ովքեր առաջարկում են սկզբում՝ իշխանափոխություն, հետո՝ համաձայնագիր: Նոր ղեկավարը ազգային աղետը կվերագրի Զելենսկուն և բարոյաքաղաքական հիմնավորում կունենա գնալ զիջումների: Զելենսկուն էլ անհրաժեշտ է անվտանգության երաշխիքներով համոզել գնալ առանց իր մասնակցության իշխանությունը հանձնել այլ գործչի, որն ընդունելի կլինի Պուտինի և Թրամփի համար: Սա է բանալին, ուրիշ ելք չկա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ